Բելգիական DH.be պարբերականը հրատարակել է, ենթադրաբար մահապարտ կնոջ լուսանկարը, ով պայթեցրել է իրեն Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում: Հաղորդվում է, որ նա Փարիզում նոյեմբրի 13-ին ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Աբդելհամիդ Աբաուդի զարմիկն է:
Հիշեցնենք՝ երեկ Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանության կողմից իրականացրած հատուկ գործողության ժամանակ մահապարտ ահաբեկչուհին ռումբ է պայթեցրել:
Սեն Դենիում ֆրանսիայի ոստիկանությանը հաջողվել է վերացնել երկու կասկածյալ ահաբեկչի: Նրանք գտնվում էին այդ քաղաքի կենտրոնի բնակարաններից մեկում: Այդ նույն բնակարանում եղել է նաև մահապարտ կինը: Բացի այդ, ևս երկու կամ երեք կասկածյալ ձերբակալվել է: