Ազատության հրապարակում այսօր հանրահավաք էր կազմակերպել «Ոչ»-ի ճակատը: Ազատության հրապարակում էին «Ժառանգություն» կուսակցությունից Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ–ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները։
«Ոչ»-ի ճակատի հանրահավաքն ավարտվեց ավանդույթ դարձած երթով: Այն ուղեկցվեց «Միացում», «Պայքար, պայքար մինչև վերջ», «Սերժիˊկ, հեռացիր», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով:
Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը.
Մեր ժողովրդի ակնհայտ ջախջախից մեծամասնությունը «Ոˊչ» է ասում սահմանադրական փոփոխություններին, ժողովուրդը կողմնորոշվել է̀ «Ոˊչ» է ասում Սերժ Սարգսյանին և նրա վարչախմբին: Շնորհիվ կրեատիվ մոտեցումների «Ոˊչ»-ի քարոզարշավը ձնագնդիի նման աճում է. հաջողվել է գրավել ոչ միայն իշխանությունից ավանդաբար դժջգոհ հատվածին, այլ երիտասարդներին, բիզնեսմեններին:
«Ոˊչ»-ի շարժումը հաղթանակած է.
Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը.
Սահմանադրություն խախտող իշխանությունը պետք է հեռացվի, ոչ թե սահմանադրություն փոփոխի:
Առաջին հերթին մեզ պետք է իշխանությունը ձևավորել համաձայն սահմանադրության̀ ազատ, անկախ ընտրությունների միջոցով: Պետք է կյանքի կոչել Սահմանադրության անփոփոխ երկրորդ հոդվածը, որի համաձայն ժողովուրդն իշխանությունն իրականացնում է ազատ, անկախ ընտրությունների միջոցով: «Ոˊչ» ասելով̀ մենք ոˊչ ենք ասում իշխանության յուրացմանը: Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի կողմից ընտրված ազնիվ, անկաշկանդ իշխանություն:
Ելույթ ունեցավ «Չեˊք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը.
Իշխանությունները չկարողացան սահմանադրական փոփոխությունների հարցով դաշտ նետել արհեստական նախաձեռնություն, որն ինչ որ պահի կմասնակցեր Սերժ Սարգսյանի հետ ֆոտոսեսիայի:
Դաշտում մնացին նրանք, ովքեր համերաշխ էին սահմանադրական փոփոխությունները մերժելու գաղափարին:
Մոտ 700ˊ000 «Այո»- ի ապահովումն իշխանությունների համար բարդագույն խնդիր է: Գնալով համոզվում ենք, որ իշխանությունների վարկանիշը 0 է, և «ոչ»-ի համակիրների ակտիվ մասնակցության դեպքում իշխանության վերարտադրության պլանը ուղղակի կտապալվի: Պեˊտք է գնալ քվեարկության, պեˊտք է դեկտեմբերի 6-ը դարձնել Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու համաժողովրդական քվեարկության օր:
Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը.
Էս իշխանությունը վախենում է ռեալ մարդուց, որոնք այստեղ կանգնած են: Լավ կլիներ, որ մյուսներն էլ մեր կողքին լինեին՝ այստեղ կանգնած: Մենք ունենք երկու հակառակաորդ՝ Սերժն է ու մեր անտարբերությունը: Ես չգիտեմ՝ որն է ուժեղ սրանցից, բայց այս երկուսը գումարած իրար, մեզ կարող են հաղթել