Այսպես այլևս չեմ կարող շարունակել: Չեմ կարող այսպես վարվել ընտանիքիս հետ: Այս մասին հայտարարել է բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մուրայը՝ Արթուր Աբրահամին պարտվելուց հետո:
«Դատարկություն եմ զգում: Լրջորեն մտածում էի, որ դա իմ օրն է լինելու, և երբ հայտարարվեց մենամարտի ավարտը՝ չնայած նրան, որ մենք Գերմանիայում էինք, ես դեռ մտածում էի, որ գոտին իմն է: Դեռ կարծում էի, որ հաղթանակի համար բավականին բան եմ արել: Գիտեմ' չափից լավն եմ բռնցքամարտից հեռանալու համար, սակայն այն, ինչ հիմա ես եմ, ի՞նչ է մնում ինձ անել: Սա իմ չորրորդ փորձն էր: Պարզապես այսպես այլևս չեմ կարող շարունակել: Չեմ կարող այսպես վարվել ընտանիքիս հետ»,- Մուրայի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:
Հիշեցնենք, որ 12 ռաունդ տևած պայքարում Արթուր Աբրահամը պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 116-111, 115-112, 112-115: