Մադրիդցիներն ունեն մեծ փորձ և այն, ինչ տեղի ունեցավ, չպետք է վերլուծել տաք գլխով: Այս մասին հայտարարել է թենիսիստ Ռաֆաել Նադալը՝ Իսպանիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցած Կլասիկոյից հետո:

«Սա սպորտ է, երբ նման բան է տեղի ունենում, մնում է միայն ծափահարել հաղթողին, իսկ պարտվողը պետք է ամեն ինչ վերլուծի, որպեսզի հետագայում ուժեղ դառնա: Մադրիդցիներն ունեն մեծ փորձ և այն, ինչ տեղի ունեցավ չպետք է վերլուծել տաք գլխով: Լիովին վստահում եմ Ֆլորենտինո Պերեսին: Նա միշտ փորձում է գործել հօգուտ թիմի»,- Նադալի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 12-րդ տուրում «Ռեալն» «կապտանռնագույններին» պարտվել է 0:4 հաշվով: