Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս պահին իրեն լավ է զգում: «Արմենպրես»-ի' երգչի առողջական վիճակին առնչվող հարցին այս մասին տեղեկացրեց Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը:

 

«Պարոն Ազնավուրն այս պահին իրեն լավ է զգում: Նա մի փոքր վատառողջ էր, բայց ոչ մի լուրջ բան: Նա արդեն պատրաստ է շարունակել իր աշխատանքը. սա լավագույն նշանն է: Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար»,- նշեց նա:

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք երկու համերգը: Համերգի կազմակերպիչները հայտարարել էին, որ նա ստամոքսի սուր ցավեր և աղիքային վարակ ունի: