Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Ռուսաստան ոչ շտապ այցերից, հայտնում է Reuters-ը:

 

 

Դա պայմանավորված է երկու երկրի միջև լարվածության աճով՝ Սու-24 օդանավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո:

 

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհուրդ է տվել Ռուսաստանին «կրակի հետ չխաղալ»՝ ռուսական Սու-24-ի խոցման վերաբերյալ: