armnoc.am Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր Գոռ Մինասյանը գոհ է պոկում վարժությունում բարձրացրած կիլոգրամներից:

«Պոկում վարժության մասին խոսք չկա՝ գերազանց կատարված էր: Հրում վարժությունում, երևի ուժերս չբավարարեցին: Ինձ թվում է՝ կարող էի բարձրացնել, բայց ուժերս ծախսեցի պոկում վարժության վրա: Առաջիկայում պատրաստվելու ենք Ֆինլանդիայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մեկնլու ենք մեդալների ակնկալիքներով»,- ասել է ծանրորդը:

Հյուսթոնոմ ավարատված աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում փոքր բրոնզե մեդալ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Անդրանիկ Կարապետյանը (77 կգ):