ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին' դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը և այլն:
Լրագրողները Նախագահից հետաքրքրվել են նաև օրերս իրավապահ մարմինների կողմից մայրաքաղաքում իրականացված հատուկ գործողության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի մասին: