ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 3-ին մասնակցել է Սպիտակ տան հարավային կողմից զբոսայգում տեղադրված Սուրբծննդյան եղևնու լույսերի վառման ավանդական արարողությանը:

 

Պետության ղեկավարն իր կնոջ ու դուստրերի հետ միացրել է տոնածառի լուսավորությունը, ինչից հետո բազմամետրանոց եղևնին զարդարվել է վառ գույներով: Այնուհետև Օբաման բոլոր հավաքվածներին շնորհավորել է մոտեցող Սուրբ ծնունդի կապակցությամբ, որը ԱՄՆ-ում նշվում է լույս դեկտեմբերի 25-ի գիշերը:

 

Գունագեղ արարողությունը, որը տեղի է ունեցել արդեն 98-րդ անգամ, շարունակվել է հանրաճանաչ կատարողների համերգով:

 

Սպիտակ տան մոտ երկրի գլխավոր Սուրբծննդյան եղևնու լույսերի վառման ավանդությունը սկիզբ է առել տակավին 1923 թվականին ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Ջոն Կալվին Կուլիջի օրոք և այն ժամանակվանից ոչ մի անգամ չի ընդհատվել:

 

Սուրբծննդյան տոնածառ է տեղադրված նաև պետության ղեկավարի նստավայրի ներսում: Անցած շաբաթ Երկնագույն հյուրասենյակում երեխաների հետ միասին այն զարդարել է Միշել Օբաման: Այս տարի Սպիտակ տանը Սուրբծննդյան զարդարանքների գլխավոր թեման ստացել է «Չընդհատվող ավանդույթներ» անվանումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: