Նորվեգիայի խոշորագույն պարբերականներից Aftenposten-ը ներողություն է հայցել իր ընթերցողներից Սանտա-Կլաուսի կայանալիք հուղարկավորման արարողության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:

 

 

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ մահախոսականում գրված էր հետևյալը. «Մեր սիրելի սուրբծննդյան պապիկը, ով ծնվել է 1788թ. դեկտեմբերի 12-ին, մահացել է դեկտեմբերի 3-ին՝ Ներդկրապպում (Նորվեգիայի ամենահյուսիսային կետում):

 

 

Թերթի փոխանցմամբ՝ հողարկավորման կարգը պետք է տեղի ունենա Հյուսիսային բևեռի եկեղեցիներից մեկում՝ դեկտեմբերի 28-ին:

 

 

Սանտա-Կլաուսի մահվան պատճառը մահախոսականում չէր նշվում, սակայն նյութի հեղինակն էր՝ «ամբողջ աշխարհը»:

 

 

Թերթի խմբագիրները ներողություն են հայցել հնարածին լուրի հրապարակման համար՝ պարզաբանելով, որ դա համակարգչային վրիպակի արդյունք է: