Կենտրոն համայնքում, Նալբանդյան դպրոցում տեղակայված 9/04-9/05 ընտրատեղամասերում խաղաղ մթնոլորտ է: Այնքան խաղաղ, որ ընտրատեղամասի հանձնաժողովի ադամները խուճապահար խոսում էին այն մասին, որ քանակ ապահովել չեն կարողանում. «Պասիվ ա, մարդ չի գալիս, ինչ ա լինելու»:

 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողի փոխանցմամբ, նրանց զրույցից րոպեներ անց Նալբանդյան դպրոցի բակում սկսեցին ակտիվանալ անհանգիստ, այս ու այն կողմ շտապող տղաներ: