Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 31-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 5-7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետություն ում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 14-ը։ Բացահայտվել է ընտրական իրավունքի խախտման 83, գողության 6, խարդախության 5, յուրացման կամ վատնման 3, կողոպուտի, դրամանենգության, համակարգչային հանցագործության և գույքի դիտավորությամբ ոչնչացնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: