Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանում կայացած հանրաքվեն երկիրը փոխադրում է քաղաքական զարգացման նոր փուլ: Այս կարծիքը նա հայտնել է Facebook-ի իր էջում՝ մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների շուրջ դեկտեմբերի 6-ին անցկացված քվեարկության արդյունքները:
Սենատորը նշել է, որ հանրաքվեին մասնակցությունը բարձր չի եղել, բայց նախագահի կողմից նախաձեռնված բարեփոխմանը ցուցաբերված աջակցությունը համոզիչ է: «Մեզ բարեկամ երկիրը քաղաքական զարգացման նոր փուլ է անցնում, խաղաղ ու առանց դրամատիզմի, համենայն դեպս՝ այսօրվա դրությամբ»,- ընդգծել է Կոսաչովը:
«Ավելի լավ կաշխատի արդյոք նոր մոդելը, ցույց կտա միայն ժամանակը: Հաջողությունք ենք մաղթում բարեկամ ժողովրդին»,- հավելել է նա: