Երեկ ԱԺ-ում 2016-ի բյուջեի ընդունման ժամանակ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է. «Ես կարծում եմ, որ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ, և «Բարգավաճ Հայաստանը», առանց հերոսության դրսևորման կողմ է քվեարկում պետական բյուջեի նախագծին»:

 

 

Ահա հենց այսպես՝ «առանց հերոսության դրսևորման», այսինքն՝ նախկինում, երբ ԲՀԿ-ն դեռ եռյակի մեջ էր և նույն Նաիրա Զոհրաբյանը, երբ դեռ ԲՀԿ նախագահ չէր, բավականին սուր ելույթներ էր ունենում, անխնա քննադատում իշխանություններին՝ դա «հերոսության դրսևորում» էր: Ես ընդամենը եզրահանգում եմ անում Նաիրա Զոհրաբյանի խոսքերից:

 

 

Եվս մի դիտարկում՝ երբ ԲՀԿ-ի նախագահը դեռ Գագիկ Ծառուկյանն էր, այն ժամանակ ԲՀԿ-ն իրենց ընդդիմություն չէր համարում, այլ՝ «այլընտրանք», սակայն մյուս ընդդիմադիր կուսակցություններից ոչ պակաս ընդդիմադիր կեցվածք ուներ: Իսկ հայտնի փոփոխություններից հետո, երբ կուսակցության նախագահ դարձավ Նաիրա Զոհրաբյանը, առաջին բանը, որ նոր նախագահը հայտարարեց, դա այն էր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Ու հիմա արդեն «ընդդիմադիր» ԲՀԿ-ն բոլոր հարցերում համակարծիք է ՀՀԿ-ին, նույնիսկ բյուջեի հարցում, որտեղ իրոք քննադատելու տեղեր շատ կան:

Կարեն Վարդանյան