Պակիստանում մահապատժի է ենթարկվել սպանությունների համար դատապարտված ութ կալանավոր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հաղորդել է Express Tribune հրատարակությունը:

 

«Բանտարկյալներից երկուսը կախաղան են հանվել Մուլթանում, ևս երկուական՝ Բահավալուրում և Հուջրաթում, մեկական կալանավորներ՝ Ատոկում և Դերա Ղազի Հանում»,- հրատարակությանը հայտնել է Փենջաբի նահանգի բանտերի գործերի նախարարի խորհրդական Չոուդհրի Արշադ Սայեդը:

 

2014 թվականի դեկտեմբերի 16-ին Փեշավարի դպրոցի վրա կատարված գրոհից հետո, որի հետևանքով զոհվեց ավելի քան 150 մարդ, Պակինստանում վերականգնվել են մահապատիժները: Սկզբում մահապատժի էին ենթարկում միայն ահաբեկչության մեջ մեղադրվող հանցագործներին, սակայն մարտից մահապատժի մորատորիումը չի տարածվում բոլոր ծանր հանցագործությունների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: