ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 16-ին' ժամը 03.34-ին, ահազանգ է ստացվել որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցում գտնվող ոստիկանության չշահագործվող շենքում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել' 05.01-ին: Ամբողջությամբ այրվել է շինությունը (60 քմ) և կուտակված աղբ (4 խմ): Ներսում գտնվել է 1955թ. Ա. Ա.-ը, ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ինքնուրույն դուրս է եկել շինությունից և ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: