Դեռ երեկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել էր ՀԱԿ-ի առաջարկը՝ Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված ստորագրահավաքի վերաբերյալ: Եվ «Ժառանգության» ղեկավարն ասել էր, որ «Ժառանգությունը» չի միանա այդ նախաձեռնությանը: Իսկ հետո պարզվում է, որ, այնուամենայնիվ, Լևոն Զուրաբյանի նախաձեռնությանը միացել է և իր ստորագրությունն է տվել նաև «Ժառանգության» անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, թե կուսակցությունը չի միանա, որ իրենք դեմ են ՀԱԿ-ի կողմից ընդդիմությունում մենաշնորհ ստեղծելուն...

 

Այս ամենի հետ կապված՝ առնվազն 3 հարց է առաջանում մոտս.

 

1. Միգուցե Զարուհի Փոստանջյանը «Ժառանգությունից» չէ՞,

 

2. Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես տեղյակ չէ՞, թե ընդհանրապես ինչ է կատարվում իր կողմից ղեկավարվող կուսակցությունում, երբ ինքը մի բան է որոշում, մեկ այլ անդամ՝ մեկ այլ բան է անում

 

3 Միգուցե «Ժառանգությունում» այն աստիճանի «դեմոկրատիա» է, որ որոշ անդամների համար այդքան էլ կարևոր չէ՞ իրենց նախագահի կարծիքը:

 

Ամեն դեպքում տարօրինակ է՝ չնայած մեր քաղաքական դաշտում տիրող ընդհանուր զավեշտալի ֆոնի վրա նման երևույթներն այլևս զարմանալի չեն:

 

Կարեն Վարդանյան