ԱՄՆ-ի վարչակազմի քաղաքականությունն ապակայունացրել է Մերձավոր Արևելքի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում է երկրի նախագահի պաշտոնին:
«Մենք չափազանց վատ ծառայություն մատուցեցինք ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլև ողջ մարդկությանը»,- ասել է նա հանրապետական հավակնորդների հեռուստաբանավեճերի ընթացքում:
Թրամփը տարածաշրջանի իրադրությունը բնութագրել է որպես «կատարյալ խառնակչություն»: Նրա խոսքով՝ «Մերձավոր Արևելքն ամբողջությամբ ապակայունացված է», հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: