ՌԴ ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության տեղեկատվա-վերլուծական բաժնի ղեկավար Անդրեյ Սեմենովը ՊՆ-ի ճեպազրույցում հայտնել է, որ փորձագետները հանել են ռուսական Սու-24 ինքնաթիռի սև արկղից հիշողության մոդուլը, հայտնում է ren.tv-ն:

 

«Այս սարքը հնարավորություն է տալիս արձանագրել մոտ 20 ժամ թռիչքային տեղեկատվություն: Տվյալ օդանավի վերջին թռիչքը կազմել է մոտ 40 րոպե», - ասել է նա: Սեմենովի խոսքով՝ մոդուլը բաղկացած է 16 միկրոսխեմաներից:

 

Նա տեղեկացրել է, որ խոցված Սու-24-ի հենց պոչն է վնասվել թուրքական օդուժի F-16 կործանիչի «օդ-օդ» դասի հրթիռի հարվածից: