Մեր զրուցակիցն է Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը
Վիգեն, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական ներքաղաքական զարգացումներն ընտրություններից օրեր առաջ:
Քաղաքական պայքարի լիարժեք բացակայություն, անսզբունքային պայքար: Տեսնում եմ միայն Րաֆֆի Հովհաննիսյանին, որն իր կուսակցության կողմից կազմակերպված քարոզարշավ է իրականացնում, թեև նրա մի քանի քայլ դարձյալ չեն ընկալվում՝ վարսավիրանոց գնալը, ավտոբուս նստելը, բոլորին բարևելը: Մյուսների կողմից քարոզարշավ չի իրականացվում, այլ մասնակցում են անձնական խնդիրները բացատրելու համար: Այս բուն նախընտրական պայքարի ժամանակ ես իրականում չեմ տեսել իրական և առողջ քննադատություն, և եթե անգամ կա քննադատություն, ապա չկա այն, թե դու ինչ ես գալիս փոխես: Սա ամենամեծ բացն է այս նախընտրական փուլում: Հրանտ Բարգատյանը տնտեսական առաջարկներ է անում, հարյուր քայլ ներկայացնում, բայց իրականում սա վարչապետին ուղղված քննադատություն է, ի՞նչ կապ ունի նախագահի հետ վարչապետի աշխատանքը, նա ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Տիգրան Սարգսյանի տեղը զբաղեցնելու խնդիր ունի:
Իրականում ուզում եմ բոլորի ուշադրությունը սևեռել մեկ հանգամանքի վրա՝ արդյոք նկատո՞ւմ եք, որ գրեթե բոլոր թեկնածուների մոտ առկա է հայերենի չիմացություն: Ավելին, օրինակ հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանն, ակնհայտ երևում է, որ ռուսական կրթություն ունի, նա հայերեն չի խոսում և հայերեն չի մտածում: Նա դիմել է ծայրահեղ միջոցի, ինքնազոհոողության, բայց տեսնում ենք, որ հանրության շրջանում դարձյալ հասկանալի չէ նրա պահանջը: Էպոսագետն իր ներկայի և ապագայի մասին կրիմինալ բացահայտումներ է անում: Իսկապես խղճում եմ մեր ժողովրդին, որ հետևում է այս ընտրապայքարին: Ոչ մի պոզիտիվ էնեգիա չի առաջացնում ոչ մեկի քարոզարշավը, ոչ մի համակրանք, ոչ մի հույս… Ամեն մեկը կարծես ինչ-որ ձևով փորձում է ավելի խորացնել հասարակության հիասթափությունը:
Ինչ վերաբերում է «գլխավոր դերակատարին»՝ Սերժ Սարգսյանին, ապա քարոզարշավին նրա պահվածքը իսկապես ամոթանքի է արժանի:
Ի նկատի ունեք «կիքսե՞րը», որոնք թույլ է տալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Ես շատ ուրախ կլինեի, եթե դրանք իսկապես կիքսեր լինեին, բայց դրանք Սերժ Սարգսյանի և իր շրջապատի իսկական էությունն են: Նայեք համակարգի տարբեր օղակներին, տեսեք ովքեր են նրան շրջապատել՝ բոլոր մականունավորները կենդանական աշխարհի:
Եվ երբ տեսնում ենք, թե Սերժ Սարգսյանի շրջապատն ովքեր են, հասկանում ենք, որ սա ուղիղ համեմատական է նրա թույլ տված կիքսերին: Գոյություն ունեն մարդկանց տեսակներ, նա այն տեսակներին է պատկանում, որ փորձում է սեփական անգրագիտությունը թաքցնելու համար շփվել ավելի անգրագետների հետ: Նա սա կարող է անել ընկերական շրջապատում, այս դեպքում մարդը կարող է իրեն թույլ տալ ընտրել նման շրջապատ, այսինքն՝ եթե դու հանցագործ ես, քո կողքին հանցագործներ են լինում, բայց երբ դա պետության առաջին դեմքն է անում, իրեն շրջապատում է նման ցածրորակ և կիսագրագետ, կիսակրիմինալ մարդկանցով, սա արդեն հանցանք է: Նույնիսկ Արմեն Աշոտյանը, որը ԿԳ նախարար է, որը օրենքով պետք է կրթության սիմվոլը լինի, ուղղակի կուսակցական ագրեսիա է նկատվում նրա մոտ և ոչ թե քաղաքակրթություն:
Վիգեն, ըստ Ձեզ, առաջիկա տարիներին ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան:
Հայաստանն այսօր գտնվում է ամենաբարդ աշխարհքաղաքական հատվածում: Հայաստանի առաջ դրված է լինել-չլինելու խնդիրը, և այսօր տեսնում եմ, որ Հայաստանը գնում է չլինելու ուղղությամբ: Հայաստանի առաջ հարց է դրված՝ Եվրամիություն, թե եվրասիական համագործակցություն, Հայաստանը պետք է որոշում ընդունի: Սերժ Սարգսյանը, որն ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին շարունակելու է ղեկավարել երկիրը և իր կազմով է մնալու, չեմ տեսնում նրանց մեջ մարդկանց, որոնք կարող են այս իրավիճակում փոփոխություն անել: Ես չեմ վստահում իրենց: Մյուս կողմից էլ, արտագաղթն է մեծանում: Եթե Հայաստանում ներգաղթ լինի, իրականում նոր իրավիճակ կտեսծվի, բայց ես փոխարենը տեսնում եմ օրեցող ահագնացող արտագաղթ: Պայքարողների թիվը պակասում է, Հայաստանը հայաթափում են, սա շատ վտանգավոր գործընթաց է, որ ծրագրել են իրականացնել և շատ լավ անում են: Ծրագրել են Հայաստանը դարձնել հանքարդյունաբերական մի վայր, որից կծնվեն մեծահարուստներ Հայաստանից և արտերկրից, կվերանա մշակույթը, պետությունը կլինի աֆրիկյան պետություն, որտեղ պետք չէ գիտություն, կրթություն, պետք են նրանց հանքերը:
Հիմա նույնիսկ մեր հողերը ուզում են վարձակալության տալ ուրիշ պետությունների, սա այն ծրագիրն է, որ ասում է՝ մեզ պետք չեն գյուղացիներ, գյուղատնտեսական արտադրություն, պետք չեն մտածող մարդիկ, այսպիսին է արդեն որդեգրված քաղաքական և սոցիալական ուղղությունը: Եվ եթե մնա Սերժ Սարգսյանի վարչախումբը, հետևաբար կշարունակվի այն, ինչ սկսել է տասը տարի առաջ Քոչարյանի ներդրած համակագի շնորհիվ: Իսկ օտար ուժերին պետք չեն մտածող մարդիկ, պետք են Սերժ Սարգսյանի և իր վարչախմբի նման մարդիկ, որովհետև նրանք կառավարելի են, բոլորը հանցագործներ են, նույնիսկ ԱՄՆ թույլ չեն տալիս մտնեն, որովհետև հանցագործներ են, բայց այդ հանցագործները նույն ԱՄՆ-ին ձեռնտու են, քանի որ նրանք կառավարելի մարդիկ են: Այսինքն՝ ես այս առումով լավատես չեմ, և չեմ կարծում, որ առաջիկա տարիներին փոփոխություն կլինի պետության կառավարման մոդելի մեջ: Արդյունքում մենք պետականության կորստի առաջ ենք կանգնում:
Վիգեն, իսկապե՞ս լավատես լինելու որևէ նշույլ չկա: Տեսակետ կա, որ ՀՀԿ-ն առաջիկա տարիներին կտրոհվի, փոփոխության կենթարկվի:
ՀՀԿ-ում չկան անհատներ, կա մեկ լիդեր, իսկ մնացածներն ուղղակի մատուցողներ են: Այնտեղ չկան ուժեր, որոնք գաղափարական բախումներ կարող են իրականացնել, ընդհակառակը, սա տոտալիտար համակարգ է, և ամենակարևորը, վերնախավը ձևավորված է հանցագործներով, հանցագործներ, որոնք չունեն սեփական միտք: Իրենց նոր էլիտա պետք չէ, իրենց էլիտան բնույթով հանցագործ է:
Սակայն հասարակության շարժիչ ուժը երիտասարդությունն է, և կյանքը ՀՀԿ-ից այն կողմ շատ ավելի հետաքրքիր է: Ես ինքս որոշում եմ կայացրել վերադառնալ Հայաստան, որովհետև տեսնում եմ, որ իրավիճակն արդեն օրհասական է, և պետք է միանալ ազգի փրկության գործընթացին: Արդեն փրկության մասին է խոսքը գնում, և ոչ թե ուղղելու և կամ ուղղություն տալու:
Սպասելիքներս ինձնից են, և ես արդեն իրավունք չունեմ հեռու մնալ:
Մոտավորապես ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ:
2013-ին պետք է վերադառնամ և գտնվեմ իմ երկրում: Ես երկրի խնդիրների լուծման մղվող պայքարին ամեն օր պետք է մասնակից լինեմ, այլևս իրավունք չունեմ հեռու լինել, ինձ կմիանան նաև շատ ընկներներ, շատ ընտանիքներ պետք է վերադառնան Հայաստան: Այսինքն՝ պետք է սկսել հակառակ գործընթաց, եթե նրանք հաղթում են այդ ձևով Հայաստանից դուրս հանելով, հետևաբար դա ծրագիր է, և որպեսզի նրանց ծրագիրը չհաջողվի, պետք է անել հակառակ քայլեր, վերադառնալ Հայսատան: Այս պահին սա իմ միակ պայքարի ձևն է, որը գոնե կդանդաղեցնի նրանց կայծակնային հարձակումը: Ես ուզում եմ Հայաստանը իսկապես դառնա կովկասյան Շվեյցարիա: Իսկական զինվորի կռիվը միայն պատերազմի դաշտում չէ: Թշնամու պարտությամբ չէ հաղթանակը, այլ ճշմարտության վերականգմամբ:
Իրենց նոր էլիտա պետք չէ, իրենց էլիտան բնույթով հանցագործ է
11:15 - 13.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
30/03/14 09:31
Դեռ ինչքա՞ն պետք է հանցագործ «եռանախագահները» ռետինե խողովակի տեղ դնեն իրենց ու ժողովրդին հիմարացնեն
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
29/06/24 13:35
Ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի պետ. Փոքր անօդաչու թռչող սարքերը շուտով կկորցնեն իրենց արդյունավետությունը մարտում
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
26/06/23 10:40
Ադրբեջանը «Anglo-Asian mining company»-ին խոստացել է «տրամադրել» «Կաշենի» հանքը. Արտակ Բեգլարյան
01/05/23 18:00
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա պայմանավորվածություն՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան
13/03/23 10:30
Իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան