Բուհ ընդունվելու գործող մեխանիզմը չի արդարացնում իրեն: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ սկզբում երիտասարդները պետության ծախսերով սովորում են, ասում են, որ կգնան և կաշխատեն, հետո չեն ուզում և չեն արդարացնում պետության ծախսերը:

 

Արդյունքում համայնքները մասնագիտական կադրերով ապահովելու խնդիրը չի լուծվում: Հստակ պահանջ պետք է ձևակերպել օրենքում, որ եթե շրջանավարտն այս կամ այն պատճառով չի ուզում գործուղվել կառավարության կողմից այս կամ այն բնակավայր՝ որևէ աշխատանքի, առնվազն 3 տարի ժամկետով, ապա պարտավոր է վերադարձնել իր համար պետության կողմից ծախսված գումարի կրկնապատիկը: