Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է նոյեմբերին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունից փրկված փոքրիկի հետ, ում ծնողներն այդ ողբերգական իրադարձության ժամանակ մահացել էին:

Փոքրիկ Հայդար Մուսթավան մադրիդյան թիմի և մասնավորապես պորտուգալացի ֆուտբոլիստի երկրպագուն է: Տղան տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Տեղի լրագրողներից մեկը Թվիթերում ֆլեշմոբ էր անցկացրել՝ #CristianoMeetHaidar հեշթեգով:

Պորտուգալիայի հավաքականի առաջատարն արձագանքել էր՝ փոքրիկին հրավիրելով մադրիդյան թիմի սուրբծննդյան երեկույթին և «Ռայո Վալյեկոնոյի» դեմ խաղին, որում «Արքայական ակումբը» հաղթել է 10:2 հաշվով:

Փոքրիկն արտասվել է Ռոնալդուին հանդիպելիս: