Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիան չի դառնա «Ռուսաստանի իմպերիալիստական նպատակը», հաղորդում է Reuters-ը:
Իր ելույթում նա նշել է նաև, որ դատապարտում է Ռուսաստանի կողմից Իդլիբին հասցվող օդային հարվածները, որը նա իբր, իրականացրել է վերջերս:
Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրայում ռուսական ավիատիեզեզերական ուժերի օդանավերը մեկ օրում «Իսլամական պետության» գրոհայինների ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ 59 մարտական թռիչք են կատարել: Օդային հարվածներ են հասցվել Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա, Համա, Հոմս, Հասաքե և Ռաքքա նահանգներում: