«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Հայաստանի նախագահի այս ընտրություններն անհեթեթություն են և հաստատում են կողոպուտի համակարգը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Աշոտ Մանուչարյանը նշեց, որ այս ընտրություններն ինքը մերժում է, շատ կարևոր է, որ հասարակությունն էլ մերժի, բայց ոչ բոլորը կարող են դա անել:
Նրա խոսքով՝ արևմտյան տիպի ընտրությունները, որ անցնելու են Հայաստանում, լինելու են մեկ փուլով, ոչ մի անակնկալներ չեն լինելու: Իսկ ընտրություններից հետո լինելու է մեծ ակտիվություն, «այն, ինչ արևմտյան լեզվով համարում եք քաղաքացիական հասարակություն»: Աշոտ Մանուչարյանի խոսքով, ընտրություններից հետո մարդիկ մտնելու են փնտրտուքի մեջ, այլ մեխանիզմերի փնտրտուքի, որին խանգարում են արևմուտքից այսօր մեզ թելադրված կեղծ ընտրություները: «Արևմտյան թատրոնը պետք է պրնծի ու սկսվի հայկականը, որի ժամանակ կլինի ակտիվություն»,- ասում է Մանուչարյանը:
Բանախոսը նշեց, որ այս փուլում ամեն ինչ քննարկվում է, բացի նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանի տված ձևակեպումը՝ վերջ կեղծ ընտրություններին: Դա, Մանուչարյանի խոսքով, խորքային հարց է: Կեղծ ընտրությունների խնդիրն այսօր, ըստ Մանուչարյանի, համամոլարակային է: «Այդ պաստառը նա կարող է նույն հեշտությամբ փակցնել Վաշինգտոնում, Մոսկվայում կամ Բաքվում: Մենք մեր իմաստով ենք նայում հարցին, նեղ իմաստով, որ ավելորդ բուլետեններ չլցվեն»,- ասաց նա:
Աշխարհում, ըստ Աշոտ Մանուչարյանի, կա մեկ խնդիր՝ երկու մարիոնետ են, որոնցից պետք է ընտրել նրան, ով կզբաղվի թալանով: Նրա խոսքով՝ կա համամոլարակային թալանի համակարգ, որի անունը դրել են կեղծ եվրոպական քաղաքակրթություն: «Հայաստանում էլ ամեն ինչ վերածված է բալագանի, լրտեսը լրտես չի, մարդասպանը մարդասպան չի, թիրախը թիրախ չի, ոչ մի բանը ոչ մի բան չի: Հայաստանը մեկ անգամ է ընտրություն կատարվել՝ 1988-90 թվականներին, երբ ընտրել ենք այն կյանքի տեսակը, որն ուզեցել ենք»,- ասաց նա: Հենց այդ թվականներին, ըստ Մանուչարյանի, իշխանությունը ենթակա էր ժողովրդին: Դրանցի հետո, ըստ նրա, Հայաստանում դրված է մի մեծ փոշեկուլ՝ հարստակուլ: Ղեկավարները Հայաստանի ամբողջ հարստությունը քաշում են իրենց մեջ, պաշտոնյաները, օլիգարխներն ամբողջ հարստությունը կենտրանացնում են իրենց ձեռքը, հետո արտասահմանյան բանկերում հաշիվ բացում, ունցվածք գնում արտասահմանում, այլ երկրների տնտեսությունը զարգացում:
Այնինչ, ըստ Աշոտ Մանուչարյանի, այսօր ոչ մի նախագահի թեկնածու այս մասին չի խոսում: «Պարզապես ասում են՝ ո՞նց կատարելագործենք այս համակարգը, որ քիչ թալանվի, քաղաքացին երկու բաճկոն շատ գնի»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրական այս գործընթացը պետք է մերժվի, փոխարենը նոր մեխանիզմ ներդրվի:
Աշոտ Մանուչարյան. Այս ընտրություններն անհեթեթություն են
15:02 - 13.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
04/01/14 09:18
Քանի որ Քրիստոս միշտ ասում էր` եղեք ինչպես երեխաները, ապա Ձմեռ պապը կարևոր է մարդու կյանքի ողջ ընթացքում. Աշոտ Մանուչարյան
29/07/13 12:59
Աշոտ Մանուչարյան. «Եթե անգամ ՀՀ-ն կառավարվում է մեկ կենտրոնից, ապա դա հաստատ Բաղրամյան 26-ը չէ»
27/06/13 13:47
Հարցազրույց Աշոտ Մանուչարյանի հետ
28/05/13 22:15
«Ուրվագիծ» - Աշոտ Մանուչարյան
27/05/13 16:50
Ինչու՞ խաղի մեջ չէ Աշոտ Մանուչարյանը
17/04/13 17:30
Ա.Մանուչարյանի կարծիքով Րաֆֆիի նախաձեռնած իրադարձությունները ապրիլի 9-ին մերժեցին համակարգը
15/04/13 12:34
Աշոտ Մանուչարյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» մասին (տեսանյութ)
08/04/13 17:15
Աշոտ Մանուչարյան. «Վաղը դիակ լինելու է»
14/03/13 12:59
Ռուսները մեզ առաջարկել են «և՛, և՛», բայց ԵՄ-ն մեզ դնում է «կա՛մ, կա՛մ»- ի առաջ. Աշոտ Մանուչարյան
22/02/13 15:11
Ինչո՞ւ է Աշոտ Մանուչարյանը հրաժարվում իր երբեմնի քաղաքականությունից. Կոմանդոսի պատասխանը
15/02/13 19:43
Ղարաբաղյան շարժման օրերին գրեթե մարդ չկար, որ զբաղվեր միայն իր գործով. Աշոտ Մանուչարյան
06/02/13 13:40
Հայրիկյանի ձախողված մահափորձով ոչինչ ավարտված չէ
22/01/13 21:27
P.S. Հյուրը Աշոտ Մանուչարյանն է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան