Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ամենօրյա ռեժիմով հետևում էր ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակին: Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած տերեվերջյան ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 

 

«Ինձ նախարարի պաշտոնին նշանակումը համընկել է Սողոմոն Քոչարյանի կենդանության վերջին երկու –երեք ամիսների հետ, երբ ես ամենօրյա ռեժիմով հետաքրքրվել և հետևողական եմ եղել, որպեսզի ամենը կատարվի պատշաճ կերպով: Քրեակատարողական հիմնարկի թե վարչակազմը, թե հետագայում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխման ընթացքում մասնագետների կողմից արվել է ամենը», - ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 

 

Արդարադատության նախարարը նշեց, որ ցանկացած դեպքի հետ կապված բացթողումները նախարարությունը վեր է հանում, որպեսզի նման բան այլեւս տեղի չունենա, և Արդարադատության նախարարության ընթացիկ գերակա խնդիրներից է լինելու բանտային առողջապահական թերացումների վերացումը:

 

 

Հոկտեմբերի 22-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը պատժի հետագա կրումից ազատ էր արձակվել: 20 տարի անազատության մեջ գտնված պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամը տառապում էր սրտի իշհեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ, ուներ հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, կանգային թոքաբորբ: Սակայն Սողոմոն Քոչարյանը մահացել էր ազատվելուց 15 օր անց: