Երբեմն պաշտոնյաները լեզվի սայթաքում անելով՝ ենթագիտակցաբար ճշմարտությունն են անում:

 

Այդպես եղավ երեկ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ, երբ քաղաքի հրապարակում տոնածառի լույսերը վառվելու ժամանակ նա որոշեց խոսք ասել:

 

Խոսքը ասաց, խոսքի ժամանակ հիշում էր, որ Նոր Տարի է, թիվն էլ 16-ով է վերջանում, մնացածն էլ արդեն չէր հիշում և երևի թե ենթադրաբար ասեց:

 

Արդյունքում ստացվեց «1916 թվականի տոնածառը»:

 

Իհարկե, բոլորի հետ էլ կարող է պատահել, որ մարդիկ իրենց խոսքում շփոթվեն, միգուցե հուզված է եղել, բայց հետաքրքիրն այն է, որ Վանաձորի մի շարք բնակիչներ սոցիալական ցանցում արձագանքելով իրենց քաղաքապետի «մտքի գոհարին»՝ ասել են, իրականում Դարբինյանը ճշմարտությունն է ասել, քանի որ եթե նայենք Վանաձոր քաղաքի փողոցների, մայթերի և աղբահանության վիճակին, ապա իսկապես կտեսնենք, որ այնտեղ 1916 թվականն է դեռ:

 

Ստացվում է, որ Վանաձորի քաղաքապետը ինքն էլ չհասկացավ, թե ինչպես անկեղծացավ:

 

Կարեն Վարդանյան