Եթե հավատանք ավստրիական Contra Magazin պարբերականին, Թուրքիան 300 զինվոր է ուղարկել Ուկրաինա, Մարիուպոլ՝ «Դոնբասը Կիևին վերադարձնելու նպատակով»: Ահա այստեղ են ասել՝ շահերի համընկնում, չնայած որ Ուկրաինայի դեպքում ամենևին էլ նորություն չէ բարեկամական հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այն դրսևորվել է դեռևս Արցախյան պատերազմի տարիներին՝ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ցուցաբերած աջակցության ձևով, նաև ադրբեջանական կողմից ուկրաինացի վարձու դիպուկահարների մասնակցությամբ: Այսօր էլ, եթե տեղեկությունները հաստատվեցին, կպարզվի, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ պայքարում պատրաստ է դաշնակցել Թուրքիայի հետ, իսկ հայ-ադրբեջանական հակամարտության սրման դեպքում էլ՝ աջակցել Ադրբեջանին, մանավանդ որ ուկրաինացի որոշ պաշտոնյաների կողմից բացահայտ ադրբեջանամետ հայտարարություններ հնչել են:

 

Իհարկե, գլոբալ առումով մեղադրելու չէ, քանի որ միջազգային քաղաքականության մեջ յուրաքանչյուր պետություն շարժվում է ըստ իր շահերի, և Ուկրաինայի շահերը համընկնում են թուրք-ադրբեջանական շահերի հետ, ուղղակի անհասկանալի է հայ հասարակության որոշ հատվածի ընդգծված «ուկրաինասիրությունը»՝ հաշվի առնելով, որ Հայաստանի շահերն Ուկրաինայի շահերի հետ գոնե մեկ կետում չեն համընկնում:

 

Կարեն Վարդանյան