«Առաջնության առաջին հատվածն այնքան էլ լավ չդասավորվեց մեզ համար»,- «Միկայի» մամուլի ծառայության փոխնցմամբ ասել է թիմի խաղացող Արման Հաոկբյանը: 

«Մեր թիմը մրցաշարային աղյուսակում 6-րդ հորիզոնականում է, դժվար կլինի մրցանակային տեղի համար պայքարելը։ Իսկ ահա Գավաթի խաղարկությունում ամեն ինչ առջևում է, քանի որ մեզ հաջողվեց անցնել կիսաեզրափակիչ փուլ։ Կարծում եմ՝ մեր թիմն ամեն ինչ կանի գարնանային հատվածը հաջող անցկացնելու ու Եվրագավաթներին մասնակցելու համար։

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը, բոլորին ցանկանալով առողջություն, երջանկություն և ամենայն բարիք։ Թող, որ գալիք 2016 թվականը լինի հաղթանակների տարի»,- ասել է ֆուտբոլիստը։