Հունվարի 8-ին' ժամը 11:30-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում տեղի կունենա «Ելք կա: Ինչպես այն գտնել» խորագրով սեմինար: Այն կվարի միջազգային մեծ հեղինակություն վայելող, Քրիստոնեական հասարակական բարեգործական «Հին աշխարհ»' «Старый Свет», հիմնադրամի վարչության նախագահ, վերականգնողական ծրագրերի տնօրեն, հոգեբան Եվգենի Պրոցենկոն: Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Ե. Պորոցենկոն Հայաստան է գալիս ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» տնօրեն՝ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով:
Ե. Պորոցենկոն Հայաստանում հանդես կգա երկու սեմինարով' 1-ինը կանցկացվի «Կախվածություն ունեցող մարդկանց և նրանց հարազատների հետ ծխական աշխատանքի կազմակերպման փորձը» խորագրով' հոգևորականների, ծխական սոց. աշխատողների և այն կամավորների համար, ովքեր ցանկանում են կամ արդեն աշխատում են կախվածություն ունեցողների հետ:
2-րդը սեմինարը' «Ելք կա: Ինչպես այն գտնել» խորագրով հասցեգրված է ալկոհոլից, թմրանյութերից, մոլեխաղերից, ինտերնետից և այլն կախվածություն ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են ելք գտնել իրենց կախվածությունից և նրանց հարազատներին:
ԱՀԹ «Ցերեկային կենտրոնը» հաճախ է հյուրընկալում միջազգային հեղինակություն ու փորձ ունեցող մասնագետների, ովքեր հանդիպում են ոչ միայն աշխատակազմի, հոգևորականների ու կամավորների հետ, այլև կենտրոնում գրանցված' կախվածություն ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ու նրանց հարազատներին: