Հուրգադայում հյուրանոցի վրա հարձակման սպանված մասնակիցը 21-ամյա Մուհամեդ Մահֆուզն է: Գիզայից ծագումով երիտասարդը հունվարի 8-ին հանցակցի հետ միասին ներխուժել է Bella Vista չորս աստղանի հյուրանոց և հարձակվել զբոսաշրջիկների վրա:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, ահաբեկիչները հարձակվել են դանակներով և հրացաններով կրակ բացել հանգստացողների վրա:
«Տուժել է 27-ամյա շվեդը, ինչպես նաև Ավստրիայից մի տղամարդ և կին՝ մոտ 72 տարեկան: Նրանցից բոլորի վիճակը կայուն է, վնասվածքները ծանր չեն», - նշել են Եգիպտոսի առողջապահության նախարարությունում:
Իրավապահները, ովքեր մեկնել են դեպքի վայր, չեզոքացրել են հարձակվողներից մեկին, երկրորդին՝ ձերբակալել:
Հարձակումից հետո Եգիպտոսի բանակը հսկողության տակ է վերցրել տարածաշրջանում բոլոր տուրիստական կենտրոններն ու ռազմավարական օբյեկտները: