Քյոլնում փախստականների կողմից կանանց վրա հարձակման դեպքերից հետո Գերմանիայի միգրացիոն օրենսդրությունը հարկավոր է խստացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 

«Նոր տարվա գիշերը տեղի ունեցածը սարսափելի զազրելի հանցագործություն է, որը պետք է որոշիչ պատասխան ստանա: Միգրացիոն օրենսդրության խստացումը կբխի ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ փախստականների շահերից»,- ասել է Մերկելը: