Իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը իսպանական ակումբը սկսել է բանակցությունները Մոսկվայի «Սպարտակի» հետ:
Դեռևս կողմերը չեն կարողանում համաձայնության գալ' ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են:
Մամուլի տեղեկությունների համաձայն Օզբիլիսը մոսկովյան թիմում վաստակում է տարեկան 1,5 մլն եվրո: