«Ես միշտ պնդել եմ, որ սպանության այն տեսակները, որոնք կատարվել են, տարբեր անձնային առանձահատկություններ են ենթադրում, և դրանք մեկտեղել մեկ անձի մեջ, դժվար է: Յոթ հոգու սպանության տարբեր կերպերը, և ընդհանրապես, այդ դեպքն ամբողջությամբ տարբեր անձնային հոգեբանական որակներ, առանձնահատկություններ ենթադրող ակտ է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշել է «Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը՝ անդրադառնալով գյումրեցի յոթհոգանոց ընտանիքի՝ դաժանությամբ կատարված սպանությանը:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում