Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը մասնակցել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարեգործական միջոցառմանը, որը տեղի է ունեցել Բևերլի Հիլզում:
Բարեգործական ֆոնդին ակտիվ աջակցության համար Բեքհեմը ստացել է հատուկ մրցանակ, որը ֆուտբոլիստին հանձնել է Էլթոն Ջոնը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Նիքոլ Քիդմանը, Սելենա Գոմեսը, Հայդի Քլումը:
Հավաքված գումարը կազմել է 2,5 մլն դոլար: