Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը անդրադարձել է Մոսկվայի «Սպարտակը» լքելուն և ֆեյսբուքյան իր էջում կատարել հետևյալ հայտարարությունը.

«Երջանիկ եմ հայտնել ՄԼՍ ու իմ նախկին թիմ՝ «Ռեալ Սոլթ Լեյք» վերադառնալուս մասին: Շնորհակալ եմ «Սպարտակին» և բոլոր հավատարիմ երկրպագուներիս աջակցության համար: Անհամբեր սպասում եմ կարիերայիս նոր փուլին»:

«Սպարտակ» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբները պաշտոնապես համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տեղափոխության հարցում: