Այս տարվա հունիսի վերջին կավարտվի Airbus ընկերության ուղևորատար 114 ինքնաթիռների մատակարարումը Իրանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Sputnik գործակալությանը հայտնել են Iran Air ավիաընկերությունից: «Airbus ընկերության 114 ուղևորատար ինքնաթիռների մատակարարումն իրանական ընկերությա նը կավարտվի հունիսի վերջին, փոխադրումներն իրականացվելու են երեք կան չորս խմբաքանակներով' մարտից սկսած»,-տեղեկացրել է աղբյուրը:

 

 

Գործակալության զրուցակիցը նաև տեղեկացրել է, որ «ինքնաթիռների ձեռքբերումը կբարելավի իրանական օդային տրասպորտի վիճակը, մենք հնարավորություն կունենանք նաև մրցակցել այլ ավիաընկերությունների հետ»:

 

 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանը ֆրանսիական ավիաընկերության հետ 114 ուղևորատար ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել: