«Ես չգիտեմ՝ ինչի մասին ա խոսքը, ինչի մասին ա ինքը խոսում: Տասը տարվա դեպք ա, ծիծաղալու ա, դաժը»,- Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր և Արթուր Վարդանյանի՝ Paparazzi-ի հարաբերություններին, ասաց բլոգեր Կամո Թովմասյանը:

 

 

Life.panorama.am-ի ճշտող հարցին՝ այսինքն հերքում է Արթուր Վարդանյանի հայտարարությունները, այն մասին, որ տարիներ առաջ ինքը նախապես բոլորի հետ պայմանավորվում է, որ արգելեն վերջինիս մուտքը միջոցառումներին, Կամոն վրդովված արձագանքեց. «Ես Ձեզ ոչինչ չեմ ասել… եթե դուք գրեք, Ձեզ հետո վատ չզգաք, որ Ձեր նկարով շատ վատ քոմենթներով ինչ-որ բան հայտնվի: Եթե գրեք, հետո չփոշմանեք»:

 

 

Դիտարկումը, որ նա բացահայտ սպառնում է լրագրողին, վերջնականապես հունից հանեց Կամոյին: Դիմելով երիտասարդ լրագրողուհուն՝ վերջինս ասաց. «Ուրեմն լսի այ լկտի, լա՞վ ես լսում, գրի ինչ ուզում ես թքած ունեմ քո վրա»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: