Հայաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ռուսական sovsport-ի հետ զրույցում նշել է, որ իրեն վատ է վերաբերվել ոչ թե «Սպարտակը», այլ մամուլը:
Ավելի վաղ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Deseret News-ը մեջբերել էր Մովսիսյանի խոսքը:
«Ամերիկացի գործընկերների հետ զրույցում ասված՝ «Որքան հաջող էի խաղում, այնքան ավելի էր վատանում վերաբերմունքն իմ հանդեպ» արտահայտությունն ինչպես կմեկնաբանեք» հարցին ի պատասխան՝ Մովսիսյանը նշել է. «Չեմ կարող մեկնաբանել այդ խոսքերը: Ասել եմ այն, ինչ ասել եմ»: Հարցին էլ, թե ո՞ւմ էին ուղղված այդ խոսքերը, Մովսիսյանը պատասխանել է. «Հիմնականում մամուլին: Ես «Սպարտակը» նկատի չեմ ունեցել»: