«Բեշիկթաշ» ակումբի երկրպագուները տեսանյութ են պատրաստել՝ նվիրված թիմի նորեկին՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:

«Բարի գալուստ «Բեշիկթաշ», Արաս Օզբիլիս» խորագիրը կրող տեսանյութում երկրպագուները ներկայացրել են  Արաս Օզբիլիսի՝ Հայաստանի ազգային հավաքականում, Կրասնոդարի «Կուբանում», Մոսկվայի «Սպարտակում» հեղինակած գոլերը: