Հանրապետության տարածքում հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, իսկ 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Քամին՝ հյուսիս-արևմտյան' 8-12 մ/վրկ արագությամբ: 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում' 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում' բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին' մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

 

 

Երևանում հունվարի 26-ին սպասվում է ձյուն, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: