Մի հետաքրքիր հանգամանք ԵԽԽՎ-ի հակահայկական զեկույցների հետ կապված: Պարզվում է՝ Թուրքիայի քուրդ պատգամավորները պարզապես չեն մասնակցել այդ զեկույցների քվեարկությանը, այնինչ Թուրքիայի՝ ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանը ոչ միայն մասնակցել է, այլ նաև կողմ է քվեարկել հակահայկական բանաձևերին: Փաստորեն, քրդերն իրենց գործունեությամբ ավելի հայանպաստ են, քան մի շարք հայեր: Հասկանալի է, իհարկե, որ քուրդ պատգամավորները չեն մասնակցել զուտ թուրքերին հակադրվելու նպատակով, սակայն ամեն դեպքում փաստը մնում է փաստ՝ նրանք դա արեցին, իսկ հայը՝ չարեց:
Այս իրողությունը թող մտածելու տեղիք տա մեր այն բազմաթիվ հայրենակիցներին, ովքեր Թուրքիայում բնակվող հայերի կամ նույնիսկ ծպտված հայերի հետ ինչ-որ լուրջ հույսեր են կապում: Հարգելիներս, խորհուրդ կտամ իրական կյանքով ապրել, այլ ոչ երևակայական:
Կարեն Վարդանյան