Խիստ անբնական է, երբ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերող զեկույցների քննարկումն անկացվում էր առանց Լեռնաին Ղարաբաղի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը' անդրադառնալով ԵԽԽՎ-ում երկու հակահայկական բանաևերի քննարկմանը:

 

«ԵԽԽՎ-ում այս ամենին մասնակցություն չեն ունեցել ԼՂՀ ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական ճանաչումից: Դա ճիշտ չէ, ի վերջո, այդ կառույցում նման փորձ եղել է: Անկախ քաղաքական ճանաչումից երկիրը մասնակցություն է ունեցել իրեն վերաբերող հարցի քննարկմանը: Խոսքը Կոսովոյի և Հյուսային Կիպրոսի մասին է»,-ասաց Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն աշխատել է այդ ուղղությամբ, սակայն առայժմ արդյունք չկա: Ըստ Կարեն Բեքարյանի' այդ ուղղությամբ աշխատանքը պետք է առավել ակտիվացնել:

 

Կազմակերպության նախագահը նաև խնդիր է համարում զեկույցների հեղինակների չայցելելն այն երկիր, որի մասին զեկույց են պատրաստել: «Դա նույնպես անբնական է: Դրանից բացի, ԵԽ-ն ընդհանրապես և ԵԽԽՎ-ն մասնավորապես կոնֆլիկտների քաղաքական ասպեկտին առնչվելու, միջնորդի դեր ստանձնելու որևէ փորձ չունեն: Հետևաբար, ճիշտ չէ փորձել հարակից երևույթներով«նպաստ» բերել գործընթացին, այս հարցում ամենակարևոր խնդիրը պետք է լինի «մի վնասիր» սկզբունքը»,-ավելացրեց Կարեն Բեքարյանը:

 

Անդրադառնալով հակահայկական զեկույցների քվեարկության արդյունքներին՝ Կարեն Բեքարյանը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը չընդունելը հաջողություն համարեց: Ըստ նրա ' այստեղ հաղթեց բանականությունը: «Ուոլթերի զեկույցն իր կշռով չէր կարող հավասարակշիռ լինել Մարկովիչի զեկույցին: Դրանից բացի, նկատենք, որ այդ զեկույցները բանաձև դառնալու դեպքում էլ չունեն որևէ իրավական ուժ: Դրանք ցույց են տալիս տրամադրություններ, ոչ ավելին»,-ասաց նա: