«Այսօր քննարկվեց Շուշան Պետրոսյանի հարցը և որոշվեց նրա դեմ ներկայացված բողոքն ընդունել վարույթ: Հաջորդ նիստին մենք կհրավիրենք և՛ պատգամավորին, և՛ դիմող կողմին՝ պարզաբանումներ ստանալու: Դիմումը միանշանակ համապատասխանում է ԱԺ կանոնակարգ օրենքին»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: