Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բաց է թողել «Ռայո Վալեկանոյի» հերթական մարզումը՝ վատառողջ լինելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի թվիթերյան միկրոբլոգը:

Փետրվարի 3-ին իսպանական ակումբը ներկայացրել է թիմի նորեկներին, սակայն Արաս Օզբիլիսի վերաբերյալ տեղեկություն չէր հաղորդվել: Ֆուտբոլիստը հայտավորված չէր նաև Իսպանիայի առաջնության անցած տուրի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը մինչև այս տարվա ավարտը ելույթ կունենա իսպանական ակումբի կազմում: