Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Մեսսին դարձել է աշխարհում ամենաթանկ մրցարշավային ավտոմեքենայի՝ 1957թ. արտադրված Ferrari 335 S Spider Scaglietti սեփականատերը: Այդ մասին, տեղեկացնում է Bleacher Report-ը՝ վկայակոչելով ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրներին:
Ավտոմեքենան աճուրդի էր հանվել Փարիզում, և Մեսսիին արժեցել է 32 մլն եվրո: Ավտոմեքենայի նախկին տերը եղել է անշարժ գույքի գործակալ Ալեսանդրո Պրոտոն: Նշենք, որ մեքենան ցանկացել է ձեռք բերել նաև Կրիշտիանու Ռոնալդուն:
Այս ավտոմեքենայով մրցարշավորդ Սթիռլինգ Մոսը 1958թ. հաղթել է Կուբայում անցկացված «Ֆորմուլա-1»-ի Գրան պրի փուլը:
Ferrari 335 S-ն արգենտինացի ֆուտբոլիստի հավաքածուի երրորդ բացառիկ սուպերքարն է: Մեսսին ունի նաև Maserati GT Stradale և Audi R8 Spyder, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 517 հազար եվրո: