Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: