ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ի վերջո եկավ համաձայնության: Lurer.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ արդեն որոշված է, թե ինչ պորտֆելներ կտրվեն ՀՅԴ-ին կոալիցիա մտնելուց հետո. Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին կփոխարինի ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ Արծվիկ Մինասյանը, իսկ Տարածքային կառավարման նախարար կնշանակվի Դավիթ Լոքյանը:

 

Բացի այդ, «Դաշնակցությանն» են տրվելու 6 փոխնախարարի պաշտոն և 2 մարզպետի՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի: