Այսօր՝ փետրվարի 11-ին, լրանում է Սերժ Սարգսյանի 2011 թվականի հրամանագրի ժամկետը, որով երկարաձգվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը:

 

Սա նշանակում է, որ այսօր պետք է հայտնի դառնա ԱԱԾ նոր պետի անունը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել, թե արդյոք ճամպրուկային մթնոլո՞րտ է այս պահին ԱԱԾ շենքում: Մեզ հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը, թեպետ չէր ցանկանում մեր հարցին պատասխանել և փորձեց առանց մեկնաբանության թողնել, բայց, այնուամենայնիվ, ասաց, որ սովորական աշխատանքային առօրյա է:

 

Հարցրինք նաև՝ արդյոք պարոն Հակոբյանը հրաժեշտի հանդիպում կազմակերպե՞լ է աշխատակիցների հետ, մամուլի կենտրոնի պետն ասաց, որ դեռևս չի կարող պատասխանել նմանատիպ հարցերի: