Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլտ Լեյք» - «Պորտլենդ» ստուգողական հանդիպմանը  մրցակցի հետ ընդհարվելու համար  հեռացվել է խաղադաշտից: Մրցավարը սակայն կարմիր քարտ ցույց չի տվել այլ թույլ է տվել փոխարինել  երկու ֆուտբոլիստներին: Այս մասին գրում է rslsoapbox.com-ը:

Նշենք, որ խաղն ավարտվել է «Ռեալ Սոլտ Լեյքի» պարտությամբ 0:1 հաշվով: