Թուրքիայի հրետանին կրկին հարձակվել է Սիրիայի տարածքի վրա: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ռազմական աղբյուրը: Այս անգամ, զինված ուժերը գնդակոծել են Հալեպի հյուսիսում գտնվող Դեյր-Ջամալ քաղաքը, ինչպես նաև կրակահերթի տակ է ընկել Լաթաքիայի նահանգը:

 

«Լաթաքիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի հրետանին կրակ է բացել Ալիա լեռան մերձակայքում գտնվող սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ», - ասել է աղբյուրը: 

 

Վաշինգտոնը կոչ է արել Անկարային դադարեցնել ռմբակոծել քրդերի դիրքերը: «Մենք մտահոգված ենք Հալեպի հյուիսում ստեղծված իրավիճակով, և աշխատում ենք նվազեցնել բոլոր կողմերի լարվածությունը», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

 

Նրա խոսքով՝ Թուրքիան՝ Սիրիայի քրդերի հետ միասին պետք է կենտրոնացնի իր ջանքերը «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, հաղորդում է Reuters-ը: